Կարևոր իրադարձություններ

«Կոշ» քրեակատարողական հիմնարկում հրդեհ է բռնկվել

05 Մարտ, 2021 09:43
«Կոշ» քրեակատարողական հիմնարկում հրդեհ է բռնկվել

Մարտի 5-ին, ժամը 07:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի «Կոշ» քրեակատարողական հիմնարկում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության լեռնափրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է էլեկտրական ենթակայանում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։10-ին, մարվել՝ 08։30-ին։

 

Լրահոս

Դիտել ավելին