«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Իշխանությունները դեռ 44-օրյա պատերազմից առաջ փոխմարզպետների հաստիքը ավելացրին եւս մեկով։ Նոր հաստիքում նշանակված փոխմարզպետները պետք է համակարգեին աշխարհազորայինների աշխատանքը, եւ նշանակվեցին հենց զինվորականներ։ Սակայն հիմա՝ պատերազմից հետո, այդ պաշտոնում նշանակված զինվորականները մեկը մյուսի հետեւից հրաժարվում են պաշտոնից եւ կանգնում Գլխավոր շտաբի կողքին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն ստորագրել է Արմավիրի մարզպետի տեղակալ Ալեքսան Ալեքսանյանի եւ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Հենրիկ Մուրադյանի՝ աշխատանքից ազատվելու դիմումները։ Փոխմարզպետ է նաեւ Ռազմիկ Պետրոսյանը, սակայն նա աջակցում է իշխանություններին»։