Կարևոր իրադարձություններ

Փաշինյանը չի վստահում նաև այս ԱԱԾ տնօրենին. «Ժողովուրդ»

05 Մարտ, 2021 08:48
Փաշինյանը չի վստահում նաև այս ԱԱԾ տնօրենին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ վարչապետի աշխատակազմը նոր նախագիծ է դրել հանրային քննարկման, որով առաջարկում են Պետական պահպանության ծառայությունն առանձնացնել Ազգային անվտանգության ծառայության մարմինների համակարգից եւ դրա հետագա գործունեությունը շարունակել՝ որպես պետական կառավարման համակարգի, այսինքն՝ վարչապետին ենթակա մարմին:

Նշենք, որ Պետական պահպանության ծառայությունն իրականացնում է պետական պահպանության օբյեկտների կառավարում, պետական պահպանության օբյեկտներին սպառնացող վտանգի կանխատեսում եւ բացահայտում եւ այլ գործառույթներ: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ չնայած Պետական պահպանության ծառայությունը հանդիսանում է Ազգային անվտանգության ծառայության մարմին, սակայն հանդես է գալիս որպես որոշակիորեն ինքնուրույնությամբ օժտված միավոր, ավելին՝ ծառայության ղեկավարը նշանակվում եւ ազատվում է հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ, իսկ առաջին տեղակալը՝ վարչապետի կողմից՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ներկայացմամբ:

Միեւնույն ժամանակ, Պետական պահպանության ծառայության աշխատակիցները կունենան նույն լիազորությունները, ինչ այժմ ունեն՝ որպես ԱԱԾ աշխատակիցներ:

Հարկ է նշել՝ սա նշանակում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի վստահում նաեւ այս ԱԱԾ տնօրենին, քանի որ իր անձնական պաշտպանությունը ՊՊԾ-ի միջոցով ԱԱԾ-ն էր իրականացնում։

Հիշեցնենք, որ երկու տարվա մեջ Նիկոլ Փաշինյանը հինգ ԱԱԾ տնօրեն է փոխել, անգամ նրանցից մեկին ազատեց արցախյան պատերազմի ընթացքում»:

Ավելի մանամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին