Կարևոր իրադարձություններ

Ոստիկանները ցույցերին ակտիվ մասնակցելու համար երկու անգամ պարգևավճար են ստացել. «Ժողովուրդ»

05 Մարտ, 2021 08:10
Ոստիկանները ցույցերին ակտիվ մասնակցելու համար երկու անգամ պարգևավճար են ստացել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ էին հասել, որ ոստիկանության աշխատակիցները այս տարի կայացած հանրահավաքներին, ցույցերին ակտիվ մասնակցություն ունենալու համար երկու անգամ պարգեւավճար են ստացել:

«Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցում էր ուղարկել Ոստիկանության լրատվական ծառայություն եւ խնդրել տեղեկություն տրամադրել, թե վերջին ամիսների ընթացքում որքան պարգեւավճար են ստացել ոստիկանության աշխատակիցները, երբ եւ ինչ առիթով:

Ոստիկանության լրատվական ծառայությունից, մեր հարցմանն ի պատասխան, հայտնել են, որ ՀՀ ոստիկանության ծառայողներին (աշխատողներին) 03.03.2021 թ.-ի դրությամբ հատկացվել է ամսական պարգեւատրում (ս/թ հունվար ամսվա համար)՝ 718.152.586 դրամ գումարի չափով, միանվագ դրամական պարգեւատրում («Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 9-րդ եւ 10-րդ մասերի հիման վրա)՝ 209.268.943 դրամի չափով։ Ստացվում է՝ ոստիկանության աշխատակիցները իսկապես պարգեւատրվել են երկու անգամ՝ մեկ անգամ՝ հունվար ամսվա համար, մեկ անգամ էլ՝ արդեն միանվագ»։

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին