Կարևոր իրադարձություններ

Թուրքիայում ավիաաղետից զոհվել է գեներալ-լեյտենանտ Օսման Էրբաշը, որն օգնել էր կազմել Արցախում Ադրբեջանին հաջողություն բերած մարտավարությունը

04 Մարտ, 2021 23:30
Թուրքիայում ավիաաղետից զոհվել է գեներալ-լեյտենանտ Օսման Էրբաշը, որն օգնել էր կազմել Արցախում Ադրբեջանին հաջողություն բերած մարտավարությունը

Թուրքիայի արևելքում կործանված Cougar դասի ռազմական ուղղաթիռի բեկորները հայտնաբերելուց հետո պարզվել է, որ զոհերից մեկը Թուրքիայի զինված ուժերի 8-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Օսման Էրբաշն է: Այս մասին հայտնում է WarGonzo տելեգրամ-ալիքը:

Հաղորդվում է, որ թուրք գեներալը կանգնած է եղել «Բայրաքթարների» ստեղծման ակունքներում: Էրդողանի փեսան` ԱԹՍ արտադրող ընկերության ղեկավար Սելջուկ Բայրաքթարն իր տելեգրամ ալիքում նշել է, որ գեներալ Էրբաշի հետ ավելի քան 10 տարի ընկերություն է արել, միասին են փորձարկել անօդաչուները:

Թուրքիայում Էրբաշին համարել են այն մարտավարության հեղինակներից մեկը, որն օգնել է Ադրբեջանին և թուրքական ռազմական խորհրդականներին` Լեռնային Ղարաբաղի 3-րդ պատերազմում հաջողության հասնելու հարցում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին