ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Վ. Ի. Չիտեչյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրելու մասին: 

Նախագահը հրամանագրում, մասնավորապես, ասված է․

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Դիվանագիտական երկարամյա անբասիր գործունեության համար Վիգեն Իվանի Չիտեչյանին պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով»: