Կարևոր իրադարձություններ

Վրաերթի ենթարկված 80-ամյա տղամարդը, գիտակցության չգալով, 10 օր անց մահացել է

04 Մարտ, 2021 22:10
Վրաերթի ենթարկված 80-ամյա տղամարդը, գիտակցության չգալով, 10 օր անց մահացել է

Փետրվարի 21-ին, ժամը 10.30-ին, Երևանի Արամ Խաչատրյան և Վաղարշ Վաղարշյան փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 80-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

Մարտի 3-ին հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում է ստացվել, որ վրաերթի հետևանքով բուժօգնության տեղափոխված 80-ամյա Լերմոնտով Շահինյանը, գիտակցության չգալով, մահացել է:

Քննությունը շարունակվում է։

 

Լրահոս

Դիտել ավելին