Մարտի 4-ին, ժամը 16:36-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արևաշատ գյուղում այրվում է խոտի դեզ: Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Բարեկամության փողոցի վերջնամասում այրվում է պահեստավորած անասնակեր։
Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 17։44-ին, մարել՝ 19։38-ին։ Այրվել է մոտ 2500 հակ անասնակեր:
Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է եղել մեկ միավոր տեխնիկա։