Կարևոր իրադարձություններ

Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով մահացել է 9 զինծառայող, ևս 4-ը վիրավոր են

04 Մարտ, 2021 21:18
Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով մահացել է 9 զինծառայող, ևս 4-ը վիրավոր են

Թուրքիայի արևելքում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է 9 թուրք զինծառայող, վիրավորվել 4-ը:Այս մասին հայտնել են Թուրքիայի պաշտպանության նախարարությունից, գրում է РИА Новости գործակալությունը։

Նշվում է, որ ուղղաթիռի հետ, որը Բինգյոլից Թաթվան էր թռչում ժամը 14.55-ին (Երևանի ժամանակով), կապը ընդհատվել է 15.25-ից (Երևանի ժամանակով): Անմիջապես որոնման աշխատանքներում ներգրավվել են անօդաչու թռչող սարքեր, CN-235 ինքնաթիռ և ուղղաթիռ: Արդյունքում հաստատվել է, որ ուղղաթիռը կործանվել է: Ուղղաթիռի ընկնելու վայրքում հայտնաբերվել է 9 դի, 4 զինծառայող էլ տարբեր աստիճանի մարմնական վնասվածնքեր են ունեցել:

 

Լրահոս

Դիտել ավելին