Հզոր երկրաշարժ է գրանցվել Նոր Զելանդիայում: Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը եղել է 7.2 մագնիտուդ: Այս մասին հայտնում է Al Arabiya-ն, գրում է 1lurer.am:

Բնական աղետից հետո առաջացած ցունամիի ալիքները կարող են հասնել մինչև ցնցումների էպիկենտրոնից 300 կմ հեռու: Իշխանությունները քաղաքացիներին խորհուրդ են տալիս անմիջապես հեռանալ ծովափնյա շրջաններից և տեղափոխվել առավել բարձրադիր գոտիներ: