Կարևոր իրադարձություններ

Երևանն ու Բաքուն տարբեր տվյալներ են ներկայացնում գերիների վերաբերյալ. Զախարովա

04 Մարտ, 2021 19:52
Երևանն ու Բաքուն տարբեր տվյալներ են ներկայացնում գերիների վերաբերյալ. Զախարովա

Գերիների փոխանակման օպտիմալ ձևաչափը հնչում է հետևյալ կերպ՝ «բոլորը՝ բոլորի դիմաց»: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտնել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Կողմերի դիրքորոշումները գերիների հարցի մոտեցմանը տարբեր են: Մենք մշտապես խոսում ենք դրա մասին: Բավականին զգալի է այդ տվյալների տարբերությունը. թվերը, որոնք ներկայացնում է պաշտոնական Երևանը, պարբերաբար փոխվում են, Բաքվից այլ տեղեկություն է ստացվում: Այսպիսի տարաձայնությունների պարագայում խորհուրդ ենք տալիս անմիջականորեն դիմել հայկական և ադրբեջանական կողմերին: Այսօրվա դրությամբ՝ ռուս խաղաղապահների միջնորդությամբ, ընդհանուր առմամբ, 79 մարդ է վերադարձվել՝ 63-ը հայկական կողմի ներկայացուցիչներ, 16-ն՝ ադրբեջանական»,- նշել է Զախարովան:

Զախարովան ևս մեկ անգամ հաստատել է Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցում։

«Մենք առաջնորդվում ենք այն մոտեցմամբ, որ փոխանակման օպտիմալ բանաձևը հնչում է այսպես՝ «բոլորը բոլորի դիմաց»: Ենթադրում ենք, որ տվյալ հարցի շուտափույթ լուծումը կողմերին թույլ կտա շրջել իրենց հարաբերություններում առկա ողբերգական էջերը և կենտրոնանալ դրական օրակարգի առաջխաղացման վրա, այդ թվում՝ տնտեսության ոլորտում: Այդ հարցն արծարծվել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել Մոսկվայում՝ հունվարի 11-ին»,- եզրափակել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:

 

Լրահոս

Դիտել ավելին