Կարևոր իրադարձություններ

Զինված ուժերի գլխավոր շտաբում իրականացվում են պլանների ճշգրտման աշխատանքներ. ՀՀ ՊՆ

04 Մարտ, 2021 19:36
Զինված ուժերի գլխավոր շտաբում իրականացվում են պլանների ճշգրտման աշխատանքներ. ՀՀ ՊՆ

Մարտի 3-ից 5-ը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբում իրականացվում են զինված ուժերի և զորամիավորումների մարտական պատրաստականության ու կիրառման պլանների ճշգրտման աշխատանքներ, որոնցում ընդգրկված են ԶՈւ գլխավոր շտաբի և զորամիավորումների պաշտոնատար անձինք, այդ թվում՝ զորամիավորումների հրամանատարները։ Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։

Իրականացվող աշխատանքներն ոււղղված են պետության ռազմական անվտանգության ապահովմանը, սահմանների պահպանության ամրապնդմանը, զորքերի  կիրառման հնարավոր տարբերակների քննարկմանն ու զինված ուժերի բարեփոխումների հետագա ընթացքի ապահովմանը:

Մարտական պատրաստականության ու կիրառման պլանների ճշգրտման աշխատանքների ընթացքը վերադաս հրամանատարությունը գնահատել է արդյունավետ և նպատակային:

 

Լրահոս

Դիտել ավելին