Կարևոր իրադարձություններ

Բարձր լեռնային պայմաններում անցկացվել է մասնագիտական պարապմունք

04 Մարտ, 2021 19:13
Բարձր լեռնային պայմաններում անցկացվել է մասնագիտական պարապմունք

4-րդ զորամիավորման զորամասերից մեկի հատուկ նշանակության ստորաբաժանման անձնակազմը գործնական պարապմունք է անցկացրել բարձր լեռնային պայմաններում։ Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։

Պարապմունքի անցկացումը նպաստել է տեղանքում զինծառայողների կողմնորոշման հմտությունների, մարտավարական տարբեր իրավիճակներում առաջադրված խնդիրների կատարման հմտությունների կատարելագործմանը։

Հաղթահարելով տարատեսակ լեռնային բարդ արգելքներ, զինծառայողները հաջողությամբ կատարել են առաջադրված խնդիրները։

 

Լրահոս

Դիտել ավելին