Կարևոր իրադարձություններ

Ազգային ժողովը չընդունեց բարձրագույն կրթության մասին օրենքի նախագիծը

04 Մարտ, 2021 19:05
Ազգային ժողովը չընդունեց բարձրագույն կրթության մասին օրենքի նախագիծը

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ չընդունեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և 22 այլ օրենքներում լրացումներ և փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պատգամավորների մեծամասնությունն օրենքի նախագծին դեմ քվեարկեց այն բանից հետո, երբ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն առաջարկեց չընդունել օրինագիծը և այն տեղափոխել առաջինից երկրորդ ընթերցման փուլ:

Ըստ օրինագծի՝ բուհի ռեկտորը պետք է ընտրվի համալսարանի կառավարման խորհրդում և ընտրված ռեկտորը հրամանագրվի լիազոր մարմնի ղեկավարի կողմից: Ռեկտորն ընտրվում է ցուցակային կազմի կեսից ավելի ձայներ հավաքելու պարագայում: Բուհերի կառավարման խորհրդի անդամների թիվը նախատեսվում է սահմանել 9-ը: Առաջարկվում է նաև հանել հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնն անընդմեջ 2-ից ավելի անգամ զբաղեցնելու սահմանափակումը: Օրենսդրական փաթեթով նախատեսվում է նաև բուհի ռեկտորի, ամբիոնի վարիչների և դեկանների պաշտոնները վարչականից դարձնել ակադեմիական:

 
 

 

 

Լրահոս

Դիտել ավելին