Կարևոր իրադարձություններ

Ոստիկանության ակտերը կբողոքարկվեն գրավոր ընթացակարգով

04 Մարտ, 2021 17:40
Ոստիկանության ակտերը կբողոքարկվեն գրավոր ընթացակարգով

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն առաջարկել է փոփոխություններ կատարել ՀՀ Վարչական  դատավարության օրենսգրքում, սահմանել գրավոր ընթացակարգ ճանապարհային ոստիկանության իրավախատումների վիճարկման դեպքերում: Վերջին տասնամյակում 2 անգամ վարչական դատավարության օրենսգիրք է ընդունվել և ոչ մեկում նախատեսված չի եղել գրավոր ընթացակարգ:

«Դատարանների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու տեսանկյունից դա էական նշանակություն կունենա»,- նկատել է  նախարարը: -Մի տվյալ միայն՝  ՀՀ Վերաքննիչ դատարանում 2019 թվականին  5755 ակտից  բողոքարկվել է 2054 ը, որից 729-ը՝ ճանապարհային ոստիկանության ակտ է եղել»:

Բադասյանը նկատել է, որ դատավորների կողմից քննվող գործերի քանակական նվազումը չի նշանակում այդ ծանրաբեռնվածության նվազում բովանդակային տեսանկյունից: Դատավորների հաստիքների ավելացման հարցը մնում է օրակարգում:

«Բնակչության թվի և դատավորների թվի հարաբերակցության միջազգային ստանդարտներ կան, և ես որքան տեղեկացված եմ, մենք այդ ստանդարտներից շատ հետ ենք»,- նկատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը,-Մյուս կողմից դա չի նշանակում, որ այդ թվերը ինքնաբերաբար պետք է տեղայնացվեն. դա թեմա է, որ բազմակողմանի պետք է քննարկենք և լուծումները գտնենք»,-ասել է Փաշինյանը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ ավելացրել է.

«Բնակչություն-դատավորների թիվ հարաբերակցության սխեմայի մեջ պետք է դնենք նաև մի այլ թիվ՝ արհեստական վեճերի թիվը: Արհեստական վեճերի թվով, մենք ցավոք սրտի, մոտ չենք դասական իրավիճակին: Այդ իմաստով մենք պետք է հաշվի առնենք, որ դատական համակարգում ավելորդ ծանրաբեռնվածությունը հանելու պարագայում, մենք վստահ ենք, որ կգանք այդ թվին»:

 

Լրահոս

Դիտել ավելին