Կարևոր իրադարձություններ

Բալահովիտի փրփրապլաստի արտադրամասում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)

04 Մարտ, 2021 16:25
Բալահովիտի փրփրապլաստի արտադրամասում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)

Մարտի 4-ին՝ ժամը 11։21-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բալահովիտ գյուղում՝ փրփրապլաստի արտադրամասում, հրդեհ է բռնկվել:

 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկուական մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բալահովիտ գյուղի 8-րդ փողոցի 5-րդ մասնաշենքում՝ «Գոլդ Շին» (4000 ք․մ) ՍՊԸ-ում:

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 11։50-ին, մարել՝ 12։18-ին։ 30 քմ տարածքում այրվել է մոտ 150 կգ սոսինձ և 10 փրփրապլաստ՝ մասամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին