Կարևոր իրադարձություններ

«Իմ քայլը» խմբակցությունը չի ընտրի Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուներին. Մակունց

04 Մարտ, 2021 13:58
«Իմ քայլը» խմբակցությունը չի ընտրի Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուներին. Մակունց

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը այսօր Ազգային ժողովում ասաց, որ ԲԴԽ գործող նախագահը չի առաջադրվել «Իմ քայլը» խմբակցության կողմից, չի առաջադրվել խորհրդարանական ընդդիմության կողմից և չի առաջադրվել Կառավարության կողմից, որովհետև դատավորներն առաջադրվում են դատական իշխանության կողմից, և նրան ընտրում է Դատավորների ընդհանուր ժողովը:

«Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուներին էլ ներկայացրել է ԲԴԽ-ն: Դա է պատճառը, որ նրանց ներկայացնում էր ԲԴԽ նախագահը»,- նշեց Մակունցը:

Նրա խոսքով՝ «Իմ քայլը» խմբակցությունն այս երկու օրերին կենտրոնացել էր հանրությանը հասկանալի դարձնելու նոյեմբերի 15-ին ԲԴԽ նախագահի արած հայտարարությունը: 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին