ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը այսօր կառավարության նիստում ասաց, որ պետք է կրկին վերադառնալ դիմակներին ու այլ կանխարգելիչ միջոցառումներին․ «Երեկվա դրությամբ՝ 2922 հետազոտվածներից ունենք 491 նոր դեպք, ինչը հետազոտվածների 16 տոկոսն է: Եթե հունվար-փետրվարին ունեինք թեստավորվածների 5-7 տոկոս դրական դեպքեր, այժմ այդ թիվը հասել է 16-ի: Մեր կանխատեսումներով՝ այս թիվը կավելանա: Ներկայում ունենք 865 ծավալված մահճակալ, որից զբաղված է 808-ը: Պիտի վերադառնանք դիմակներին ու այլ կանխարգելիչ միջոցառումներին»,
Նրա խոսքով, ռուսական պատվաստանյութի ձեռքբերման աշխատանքները շարունակվում են և պայմանագրերի կնքման փուլում են: Պատվաստանյութերն Հայաստանում կլինեն այս ամսվա ընթացքում: