Կարևոր իրադարձություններ

Պիտի վերադառնանք դիմակներին ու այլ կանխարգելիչ միջոցառումներին․ Անահիտ Ավանեսյան

04 Մարտ, 2021 12:12
Պիտի վերադառնանք դիմակներին ու այլ կանխարգելիչ միջոցառումներին․ Անահիտ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը այսօր կառավարության նիստում  ասաց, որ պետք է կրկին  վերադառնալ դիմակներին ու այլ կանխարգելիչ միջոցառումներին․ «Երեկվա դրությամբ՝ 2922 հետազոտվածներից ունենք 491 նոր դեպք, ինչը հետազոտվածների 16 տոկոսն է: Եթե  հունվար-փետրվարին ունեինք թեստավորվածների 5-7 տոկոս դրական դեպքեր, այժմ այդ թիվը հասել է 16-ի: Մեր կանխատեսումներով՝ այս թիվը կավելանա: Ներկայում ունենք 865 ծավալված մահճակալ, որից զբաղված է 808-ը: Պիտի վերադառնանք դիմակներին ու այլ կանխարգելիչ միջոցառումներին»,

Նրա խոսքով, ռուսական պատվաստանյութի ձեռքբերման աշխատանքները շարունակվում են և պայմանագրերի կնքման փուլում են: Պատվաստանյութերն Հայաստանում կլինեն այս ամսվա ընթացքում:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին