Կարևոր իրադարձություններ

Արցախում ծնվածների անձնագրերում կնշվի ծննդավայրի անունը՝ պետության փոխարեն. «Ժամանակ»

04 Մարտ, 2021 09:42
Արցախում ծնվածների անձնագրերում կնշվի ծննդավայրի անունը՝ պետության փոխարեն. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Կառավարությունը պատրաստվում է փոփոխություն կատարել «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում: Այն դեպքերում, երբ քաղաքացին ծնվել է ՀՀ կողմից չճանաչված պետությունում կամ միջազգայնորեն վիճարկելի տարածքում, քաղաքացու անձնագրում ծննդավայրի մասում պետության փոխարեն կնշվի նրա ծննդավայրի՝ գյուղի, քաղաքի անունը:

Բնականաբար, սա արվում է ՀՀ քաղաքացու անձնագիր ստացող այն անձանց համար, ովքեր ծնվել են Արցախի Հանրապետությունում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին