Կարևոր իրադարձություններ

Ինչով է պայմանավորված ՀՀ առևտրաշրջանառության կրճատումը. «Հայաստանի Հանրապետություն»

04 Մարտ, 2021 09:35
Ինչով է պայմանավորված ՀՀ առևտրաշրջանառության կրճատումը. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․

«Համավարակն ու պատերազմի հետեւանքները մեր տնտեսությունը ծանր վիճակի առաջ են կանգնեցրել: «ՀՀ»-ն պարբերաբար դիտարկում է այս կամ այն տվյալները՝ հասկանալու համար, թե ինչ պատկեր է ամենատարբեր ոլորտներում՝ դրանից բխող ազդեցություններով: Քանի որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հրապարակել է տվյալները, փորձեցինք հասկանալ ԵԱՏՄ երկրների փոխադարձ առեւտրաշրջանառության դինամիկան 2020 թ. արդյունքներով: Տնտեսագետ, կառավարման փորձագետ Կարեն Սարգսյանը մեզ խնդրո առարկայի հետ կապված որոշակի տվյալներ տրամադրեց:

Ըստ այդ տվյալների վերլուծության, մասնագետի խոսքերով, բնականաբար, 2020-ին, պայմանավորված  համավարակի տնտեսական ազդեցություններով՝ այդ թվում համախառն առաջարկի եւ պահանջարկի անկմամբ, սահմանների փակմամբ, տնտեսական լոքդաունով, առեւտրաշրջանառության ծավալը անկում պետք է ապրեր. «Հատկապես, այս անկման վրա ազդեցություն է գործել լոքդաունը, քանի որ արդյունաբերության դադարի դեպքում ներդրումային եւ միջանկյալ սպառման արտադրական նշանակության ապրանքների պահանջարկը կտրուկ անկում է ապրում, ինչն էլ ազդում է այդ ապրանքների առեւտրաշրջանառության ծավալների վրա…»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին