Կարևոր իրադարձություններ

ԱՀ՝ ԼՂԻՄ սահմաններում. Արցախի ԱԺ-ն Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքները հռչակում է բռնազավթված. «Ժամանակ»

04 Մարտ, 2021 09:27
ԱՀ՝ ԼՂԻՄ սահմաններում. Արցախի ԱԺ-ն Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքները հռչակում է բռնազավթված. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Արցախի Հանրապետության խորհրդարանը օրերս ընդունել է հայտարարություն, որով վերջին պատերազմի ընթացքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքները հռչակվում են բռնազավթված:

Չնայած ԱՀ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը հստակ չի նշում, թե խոսքը որ տարածքների մասին է՝ նախկին ԼՂԻ՞Մ, թե՞ նաև ազատագրված տարածքների, սակայն հայտարարության տեքստից կարելի է հասկանալ, որ Արցախի խորհրդարանը նկատի ունի նախկին ԼՂԻՄ տարածքը:

Մասնավորապես հայտարարության մեջ ասվում է, որ Արցախի Հանրապետությունը իր անկախությունը հռչակել է 1991թ., իսկ այդ ժամանակ ազատագրված տարածքներ չկային, և բնականաբար հանրապետությունը հռչակվել է նախկին ԼՂԻՄ վարչական սահմաններում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին