Կարևոր իրադարձություններ

Թուրքիայից՝ Հայաստան. թուրքական ապրանքների ներմուծումը շարունակվում է՝ արգելքը շրջանցելով. «Ժամանակ»

04 Մարտ, 2021 09:04
Թուրքիայից՝ Հայաստան. թուրքական ապրանքների ներմուծումը շարունակվում է՝ արգելքը շրջանցելով. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը երեկ խորհրդարանում հայտարարեց, որ թուրքական ապրանքների ներմուծման արգելքը որոշ ժամանակ դեռ պետք է պահպանվի, որը կօգնի հայ տնտեսվարողներին զարգացնել իրենց բիզնեսը:

Չնայած պաշտոնական արգելքին, թուրքական ապրանքների ներմուծումը Հայաստան շարունակվում է, դրանք ուղղակի բերվում են փոխված պիտակներով, որտեղ արտադրության վայրը նշված չէ կամ նշված է այլ երկիր: Ապրանքները սկզբում բերվում են Վրաստան, իսկ այնտեղից ներմուծվում Հայաստան: Ներմուծողները մի փոքր դժվարություն են ունենում ծագման երկիրը թաքցնելու հարցում, բայց կարևորը արգելքը շրջանցելն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին