Կարևոր իրադարձություններ

Ով կփոխարինի Օնիկ Գասպարյանին․ «Հրապարակ»

04 Մարտ, 2021 08:03
Ով կփոխարինի Օնիկ Գասպարյանին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ըստ իշխանությունների, հինգշաբթի օրն իրավունքի ուժով Օնիկ Գասպարյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից։ ԳՇ պետի թեկնածուների անուններ են շրջանառվում․ ԳՇ պետի տեղակալ Անդրանիկ Մակարյան, որը չի միացել Փաշինյանի հրաժարականի պահանջին, ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ Ջալալ Հարությունյան եւ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյան։

Մենք Դավթյանին հարցրինք՝ ստացե՞լ է նման առաջարկ։ «Ես տեղյակ չեմ»։ Ձեզ առաջարկ արե՞լ են, թե՞ ոչ։ «Ես ոչ մի բանից տեղյակ չեմ»։ Եթե անեն, կընդունե՞ք։ «Չեմ ուզում ոչ մի մեկնաբանություն տալ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին