Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    518
    526

  • EUR

    616
    628

  • RUB

    6,66
    6,9

Կարևոր իրադարձություններ

Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել․ ՀՀ ՔԿ

03 Մարտ, 2021 20:19
Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել․ ՀՀ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում 12.02.2021 թ. և 20.02.2021 թ. Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքների ժամանակ Վազգեն Մանուկյանի կողմից իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր կատարելու առերևույթ դեպքերի առթիվ քննվող քրեական գործով որոշում է կայացվել Վազգեն Մանուկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

Վազգեն Մանուկյանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ծանուցվել է 04.03.2021 թ.՝ ժամը 11:00-ին, որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման ծանոթացման և մեղադրանքի շուրջ հարցաքննության համար վարույթն իրականացնող մարմին ներկայանալու անհրաժեշտության մասին: Այս մասին 1lurer.am-ին հայտնել են ՀՀ Քննչական կոմիտեից: 

 

Լրահոս

Դիտել ավելին