Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    514
    522

  • EUR

    611
    623

  • RUB

    6,62
    6,86

Կարևոր իրադարձություններ

«Ազատության» լրագրողի գործունեությունը խոչընդոտելու համար հարուցվել է քրեական գործ․ ՀՀ ՔԿ

03 Մարտ, 2021 19:18
«Ազատության» լրագրողի գործունեությունը խոչընդոտելու համար հարուցվել է քրեական գործ․ ՀՀ ՔԿ

2021թ. փետրվարի 23-ին Երևան քաղաքի Թումանյան-Սայաթ-Նովա և Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկների հատվածում հավաքի մասնակից մի խումբ անձինք հարձակվել են «Ազատություն» լրատվական կենտրոնի նկարահանող խմբի՝ օպերատորի և լրագրողի վրա, հարվածներ հասցրել նրանց, ինչպես նաև վնասել տեսախցիկը, որի հետևանքով վերջիններս չեն կարողացել լուսաբանել տեղի ունեցող իրադարձությունները, և այդ կերպ խոչընդոտվել է նրանց օրինական մասնագիտական գործունեությունը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննություն է տարվում՝ պարզելու «Ազատություն» լրատվական կենտրոնի լրագրողի օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքի հանգամանքները:

Նախնական տվյալներով՝ 2021թ. փետրվարի 23-ին Երևան քաղաքի Թումանյան-Սայաթ-Նովա և Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկների հատվածում հավաքի մասնակից մի խումբ անձինք հարձակվել են «Ազատություն» լրատվական կենտրոնի նկարահանող խմբի՝ օպերատորի և լրագրողի վրա, հարվածներ հասցրել նրանց, ինչպես նաև վնասել տեսախցիկը, որի հետևանքով վերջիններս չեն կարողացել լուսաբանել տեղի ունեցող իրադարձությունները, և այդ կերպ խոչընդոտվել է նրանց օրինական մասնագիտական գործունեությունը:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի (լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) 1-ին մասով, որը 2021թ.մարտի 2-ին ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:

Կատարվում է նախաքննություն։

Լրահոս

Դիտել ավելին