Կարևոր իրադարձություններ

Առողջապահության նախարարը հորդորում է վերադառնալ դիմակի կրման խիստ ռեժիմի

03 Մարտ, 2021 18:53
Առողջապահության նախարարը հորդորում է վերադառնալ դիմակի կրման խիստ ռեժիմի

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հորդորում է քաղաքացիներին վերադառնալ դիմակների կրման խիստ ռեժիմի, վերջին երկու շաբաթվա ընթացքում կորոնավիրուսի դրական թեստերի թիվն աճում է: Ավանեսյանն այս մասին  ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանին՝ պատասխանելով ԼՀԿ-ից Հրանտ Այվազյանի հարցին, թե ինչո՞ւ հիմա ոստիկանները չեն տուգանքում դիմակ չկրելու համար:

«Ճիշտ եք նկատում, որ լավ թվերը, որոշակի ցածր ցուցանիշները հանգստություն են առաջացրել բնակչության շրջանում, և շատերն այս պահին նույնքան հետևողականորեն չեն դնում դիմակները: Բայց մենք վերջին 2 շաբաթում տեսնում ենք հիվանդացության որոշակի աճ: Այսօր թեստավորված անձանց մեջ 14 տոկոս են եղել դրական թեստերը: Իմ խնդրանքն ու հորդորն է՝ վերադառնալ դիմակների կրման ավելի խիստ պահպանողական ռեժիմի, և փորձենք կանխարգելել քովիդի տարածումը»,- նշեց նախարարը:

 

Լրահոս

Դիտել ավելին