Կարևոր իրադարձություններ

Առաջիկա օրերին մտադիր եմ հանդիպել խորհրդարանական ընդդիմության ղեկավարների հետ. Նիկոլ Փաշինյան

03 Մարտ, 2021 18:27
Առաջիկա օրերին մտադիր եմ հանդիպել խորհրդարանական ընդդիմության ղեկավարների հետ. Նիկոլ Փաշինյան

Ես արտահերթ ընտրությունների անցկացման առաջարկություն եմ արել, և եթե մեր խորհրդարանական ընդդիմության գործընկերներն ընդունեն առաջարկը, կունենանք ընտրություններ համապատասխան ժամկետներում: Այս մասին այսօր Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց

«Ինչո՞ւ պետք է ընտրություններն անցկացվեն համաձայնությամբ: Մենք չենք ուզում անել քայլեր, որոնք կդիտարկվեն «ի հեճուկս»-ի տրամաբանության մեջ: Մենք ընտրությունները դիտում ենք որպես հանրային համերաշխությունը վերականգնելու միջոց՝ ժողովրդին արտահայտվելու հնարավորություն տալու համար, որպեսզի ոչ միայն արտահայտվելու հնարավորություն ունենան հանրահավաքի եկող մարդիկ, այլև բոլորը՝ ընտրատեղամաս գնալով և իրենց կամքը արտահայտելով, և Կառավարությունը և քաղաքական ուժերը պետք է լինեն երաշխավոր, որ ընտրություններն անցկացվեն ազատ և արդար»,- ընդգծեց վարչապետը:    

 

 

Լրահոս

Դիտել ավելին