Կարևոր իրադարձություններ

Այս պահին բանակցություններ են ընթանում, որպեսզի Իրանում հայտնված հայկական օդանավն այսօր վերադառնա Երևան․ Տիգրան Ավինյան

03 Մարտ, 2021 18:20
Այս պահին բանակցություններ են ընթանում, որպեսզի Իրանում հայտնված հայկական օդանավն այսօր վերադառնա Երևան․ Տիգրան Ավինյան

Այս պահին բանակցություններ են ընթանում, որպեսզի Իրանում հայտնված հայկական օդանավն այսօր վերադառնա Երևան: Այս մասին այսօր Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Օդանավի հետ կապված անհրաժեշտ աշխատանքների իրականացման նպատակով «Fly  Armenia Airways» ընկերությունը պաշտոնապես դիմել է կոմիտե, որպեսզի Էստոնիայի Տալին քաղաքից Ուկրաինայի Գոստոմել օդանավակայան մեկ դատարկ տեղափոխական թռիչքի թույլտվություն ստանա՝ կրելով թռիչքի ամբողջ պատասխանատվությունը, ինչը չի հակասում միջազգային ավիացիոն որևէ պահանջի: Սակայն նշված օդանավը, խախտելով կոմիտեի կողմից նախապես տրամադրված թռիչքի ուղղության վերջնակետի թույլտվությունը, իրականացրել է թռիչք ոչ իրեն նախապես տրված թույլտվության համաձայն, այլ դեպի Վառնա օդանավակայան, այնուհետև ուղղություն է վերցրել դեպի Շարժա: Սակայն դեռևս չպարզված հանգամանքներում վայրէջք է կատարել Իրանի Մեհրաբադ օդանավակայանում»,-պատասխանելով հարցին՝ ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Փոխվարչապետը նշեց, որ թռիչքի վերգետնյա սպասարկման, թռիչքի կազմակերպման և թույլտվությունների ստացման գործընթացի պատասխանատուն հանդիսանում է միայն շահագործող ավիաընկերությունը:

«Թե՛ օդաչուական անձնակազմի, թե՛ իրանական կողմի ավիացիոն իշխանությունների հավաստիացմամբ՝ վայրէջքը կրել է տեխնիկական բնույթ, ըստ նախնական տեղեկատվության՝ եղել են վառելիքի հետ կապված խնդիրներ: Հենց այս պահին բանակցություններ են ընթանում, որպեսզի օդանավն այսօր վերադառնա Երևան»,- նշեց փոխվարչապետ Ավինյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին