Կարևոր իրադարձություններ

Տիգրան Ավինյանը՝ համացանցում տարածված փաստաթղթի մասին

03 Մարտ, 2021 18:04
Տիգրան Ավինյանը՝ համացանցում տարածված փաստաթղթի մասին

Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ դեռևս 2020 թվականի դեկտեմբերի 19-ին ՀՀ ՊՆ-ն հայտարարություն էր տարածել Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհային հատվածում անխափան երթևեկության նկատառումներով տեղակայվում են ռուս սահմանապահ ուժեր: 

Պատասխանելով Ադրբեջանի հետ իբր ձեռք բերված գաղտնի պայմանավորվածությունների մասին համացանցում տարածված փաստաթղթի վերաբերյալ հարցին, Ավինյանն ասաց․

«Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կմ երկարությամբ հատվածի անվտանգությունը, որն անցնում է վիճարկելի տարածքով, կապահովվի ռուս սահմանապահների միջոցով: Շփման գծի մի կողմում կտեղակայվեն ՀՀ սահմանապահ զորքեր՝ Հայաստանի կողմից, Ադրբեջանի սահմանապահ զորքեր՝ Ադրբեջանի կողմից: Այդ պայմանավորվածությունը եղել է դեռևս 2020 թվականի դեկտեմբերին՝ ռուսական կողմի հետ, ռուսական կողմն էլ, համապատասխանաբար, Ադրբեջանի հետ է համաձայնեցրել»,- ասաց փոխվարչապետը։

 

Լրահոս

Դիտել ավելին