Կարևոր իրադարձություններ

Արմավիրի փոխմարզպետը հրաժարականի դիմում է ներկայացրել

03 Մարտ, 2021 17:35
Արմավիրի փոխմարզպետը հրաժարականի դիմում է ներկայացրել

Արմավիրի մարզպետի տեղակալ, պահեստազորի գեներալ-մայոր Ալեքսան Ալեքսանյանի հայտարարությունը․

«Հարգելի հայրենակիցներ,

Պետության առջև ծառացած մարտահրավերներն ու սպառնալիքները հանրության համախմբման, միասնական դաշտի ձևավորման կենսական խնդիր են առաջացրել, մինչդեռ երկրի իշխանությունը զբաղված է հանրությունը բաժանելու, պիտակավորելու գործով։ Որդեգրված այս ուղին անհարիր է մեր ազգին։

Ելնելով ստեղծված իրավիճակից՝ իմ անհամաձայնությունն եմ հայտնում տեղի ունեցողի վերաբերյալ և հրաժարվում Արմավիրի մարզպետի տեղակալ-աշխարհազորային զորամիավորման ղեկավարի (հրամանատարի) պաշտոնից: Իմ զորակցությունն ու աջակցությունն եմ հայտնում արժանապատիվ զինվորականներին և հատկապես իմ զինակից ընկերոջը՝ ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին:

Տեղին եմ համարում հիշեցնել Նժդեհի հետևյալ ասույթը․ «Ապագան վտանգված ժողովուրդների վերջին խաղաթուղթը վերադաստիարակությունն է»։

Լրահոս

Դիտել ավելին