Կարևոր իրադարձություններ

Վանաձորում եղբայրների են դանակահարել. մեկ անձ ձերբակալվել է (տեսանյութ)

03 Մարտ, 2021 16:15
Վանաձորում եղբայրների են դանակահարել. մեկ անձ ձերբակալվել է (տեսանյութ)

Փետրվարի 26-ին, ժամը 09.00-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած քաղաքացին հայտնել էր, որ Վանաձոր քաղաքի շուկայի մոտ խնդիրներ կան, և խնդրել էր ոստիկան ուղարկել: Ահազանգով մեկնած ոստիկանները պարզել են, որ Շիրվանզադեի և Գրիգոր Լուսավորչի փողոցների խաչմերուկում վիճաբանություն է ծագել Լեռնանցք գյուղի բնակիչ երկու եղբայրների և 26-ամյա մի երիտասարդի միջև, որի ընթացքում երիտասարդը ձեռքերով, ոտքերով և կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել եղբայրների մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով վնասվածքներ: Երիտասարդը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Տարոնի բաժին: Ժամը 09.30-ին «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղոդում է ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերքերով Շիրվանզադեի և Գրիգոր Լուսավորչի փողոցների խաչմերուկից բուժօգնության են տեղափոխվել Լեռնանցք գյուղի բնակիչ եղբայրները: Հանցագործության գործիք դանակը վերցվել է: 26-ամյա երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմնին և ձերբակալվել: Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

 

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ո ստիկանությունից:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Լրահոս

Դիտել ավելին