Կարևոր իրադարձություններ

Քաղաքացին ցանկացել է ինքնասպան լինել՝ փորձելով նետվել Երևանի Հալաբյան փողոցի շենքերից մեկի տանիքից

03 Մարտ, 2021 14:48
Քաղաքացին ցանկացել է ինքնասպան լինել՝ փորձելով նետվել Երևանի Հալաբյան փողոցի շենքերից մեկի տանիքից

Մարտի 3-ին, ժամը 12:11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպան լինել՝ փորձելով նետվել Երևանի Հալաբյան փողոցի թիվ 26 շենքի տանիքից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Քաղաքացի Մ Խ-ին (ծնված 1975 թ) ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն կանխվել է վերջինիս ինքնասպանության փորձը քաղաքացին հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր։

 

Լրահոս

Դիտել ավելին