Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    514
    522

  • EUR

    611
    623

  • RUB

    6,62
    6,86

Կարևոր իրադարձություններ

Արա Այվազյանի հեռախոսազրույցը Շրի Լանկայի ԱԳ նախարար Դինեշ Գունավարդենայի հետ 03 մարտի, 2021

03 Մարտ, 2021 14:07
Արա Այվազյանի հեռախոսազրույցը Շրի Լանկայի ԱԳ նախարար Դինեշ Գունավարդենայի հետ 03 մարտի, 2021

Մարտի 3-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Շրի Լանկայի ԱԳ նախարար  Դինեշ Գունավարդենայի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։

 

Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին երկկողմ օրակարգի մի շարք հարցերի՝ ընդգծելով քաղաքական երկխոսության և շփումների ակտիվացման ուղղությամբ քայլերի ձեռնարկման կարևորությունը: Որպես համագործակցության հեռանկարային ուղղություններ` առանձնացվեցին բժշկական կրթության, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները:

Նախարարներ Այվազյանը և Գունավարդենան ընդգծեցին միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության և փոխաջակցության ամրապնդումը, հատկապես՝ մարդու իրավունքների պաշտպանության օրակարգի առաջմղման և համամարդկային մարտահրավերների դեմ պայքարում միջազգային հանրության ջանքերն ամրապնդելու ուղղությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին