Կարևոր իրադարձություններ

Իմքայլականների պահվածքը գնահատում եմ առնվազն ագրեսիվ. ԲԴԽ նախագահ

03 Մարտ, 2021 12:55
Իմքայլականների պահվածքը գնահատում եմ առնվազն ագրեսիվ. ԲԴԽ նախագահ

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը հրաժարականի մտադրություն չունի: Վարդազարյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

Այն հարցին, թե ինչպիսի գնահատական ունի իմքայլական պատգամավորների վերաբերմունքն իր նկատմամբ Վարդազարյանն ասաց, որ զգում է ագրեսիվ վերաբերմունք, բայց պատճառը չգիտի։ Նա ընդգծեց, որ կվերլուծի երեկ և այսօր ԱԺ-ում տեղի ունեցածը, դրանից հետո միայն կպատասխանի հարցին, թե արդյո՞ք իմքայլական պատգամավորներն իր դեմ ինչ-որ բան ունեն։

Իսկ ինչ վերաբերում է Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունների դադարեցման վերաբերյալ հարցին, Վարդազարյանն ասաց․

«Կա ընդամենը մեկ հայց, ըստ որի՝ դատավորներից մեկը հայց է ներկայացրել Վարչական դատարան ընդդեմ ԲԴԽ նախագահի և դատարանից, որպեսզի դատարանը պարտավորեցնի ինձ, որ ես դադարեցնեմ Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները, սպասում ենք դատական ակտին»։

 

Լրահոս

Դիտել ավելին