Կարևոր իրադարձություններ

Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարին

03 Մարտ, 2021 12:30
Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարին

ԱՀ պետական նախարար, ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը մարտի 3-ին այցելել է էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարություն ու աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Արմեն Թովմասյանին: Խոսելով առկա մարտահրավերների, և հատկապես հետպատերազմյան շրջանում տնտեսությունը վերականգնելու հետևողական քայլերից, պետական նախարարը հույս է հայտնել, որ ոլորտի նոր ղեկավարը կանի առավելագույնը՝ ռազմավարական բնագավառներում պետական քաղաքականության լիարժեք իրականացման հարցում: 

Գրիգորի Մարտիրոսյանը շնորհավորել է Արմեն Թովմասյանին և մաղթել արգասաբեր աշխատանք:

*****


Արմեն Թովմասյանը ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի տեղակալն էր: Մինչ այդ տարբեր պաշտոններ է զբաղեցրել ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի, ապա   արտադրական ենթակառուցվածքների նախարարության և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմերում:

 

Լրահոս

Դիտել ավելին