Կարևոր իրադարձություններ

ԱԻ նախարարը ներկայացրել է ՓԾ նորանշանակ տնօրենին

03 Մարտ, 2021 12:13
ԱԻ նախարարը ներկայացրել է ՓԾ նորանշանակ տնօրենին

Համաձայն իր զեկուցագրի՝ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանն անցնում է թոշակի: Այսօր ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը շնորհակալություն է հայտնել գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանին՝ երկարամյա ծառայության, նշանակալի ավանդի, անբասիր ու բեղմնավոր աշխատանքի համար, պարգևատրել շնորհակալագրով:

Անդրանիկ Փիլոյանն ԱԻՆ տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին է ներկայացրել Փրկարար ծառայության նորանշանակ տնօրենին՝ գնդապետ Արմեն Գասպարյանին: Նա 2020թ.-ին զբաղեցրել է Երևան քաղաքի ոստիկանության վարչության պետի պաշտոնը: Նախարարն Արմեն Գասպարյանին արդյունավետ ծառայություն է մաղթել՝ ի նպաստ համակարգի զարգացման:

ԱԻ նախարարի խոսքով՝ Վրեժ Գաբրիելյանը դեռ ամիսներ առաջ էր ցանկություն հայտնել թողնել ծառայությունը, սակայն իր խնդրանքով շարունակել էր մնալ պաշտոնում: Փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը տարիների իր փորձն ու գիտելիքները կփոխանցի երիտասարդ սերնդին. նա դասավանդելու է Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում: Նշենք, որ Վրեժ Գաբրիելյանը Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնում նշանակվել էր 2019 թ.-ի նոյեմբերից: Մինչ այդ տարբեր պաշտոններ է զբաղեցրել. նա քառորդ դարից ավելի ծառայում է հայրենիքին:

 

Լրահոս

Դիտել ավելին