Կարևոր իրադարձություններ

Տվյալներ են ստացվել, որ մարտի 3-ի նախատեսված հանրահավաքի ժամանակ հնարավոր են սադրանքներ․ Ոստիկանություն

03 Մարտ, 2021 11:48
Տվյալներ են ստացվել, որ մարտի 3-ի նախատեսված հանրահավաքի ժամանակ հնարավոր են սադրանքներ․ Ոստիկանություն

Ոստիկանությունում տվյալներ են ստացվել, որ մարտի 3-ի ժամը 16.00-ին նախատեսված հանրահավաքի ժամանակ հնարավոր են սադրանքներ։

Կոչ ենք անում զանգվածային միջոցառումներն իրականացնել բացառապես օրենքի շրջանակներում, զերծ մնալ հակաիրավական քայլերից ու չտրվել սադրանքների։

Քաղաքացիներին հորդորում ենք լինել իրավահարգ և իրենց իրավունքներն իրացնելիս պահպանել օրինականության պահանջներն ու համակեցության կանոնները։

Ոստիկանությունը հավաստիացնում է, որ օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ձեռնարկելու է բոլոր միջոցները՝ հասարակական կարգն ապահովելու և հանրային անվտանգությունը պահպանելու համար։

 

Լրահոս

Դիտել ավելին