Կարևոր իրադարձություններ

Շահավետ համագործակցություն. ինչ են առաջարկում ադրբեջանցիները արցախահայերին. «Ժամանակ»

03 Մարտ, 2021 09:05
Շահավետ համագործակցություն. ինչ են առաջարկում ադրբեջանցիները արցախահայերին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Ադրբեջանցիները փորձում են ամեն ինչ անել, որ Արցախի բնակչությունը զգա ադրբեջանցիների հետ խաղաղ գոյակցության շահավետությունը:

Ըստ մեր աղբյուրների՝ ադրբեջանցիները արցախահայությանը ներքաշում են տարբեր առևտրային և տնտեսական գործարքների մեջ, որի շնորհիվ նրանք կկարողանան եկամուտ ստանալ և մտածել, որ համագործակցությունը երկուստեք շահավետ է՝ դրանով չեզոքացնելով թշնամությունը:

Մասնավորապես՝ ադրբեջանցիները հայերին էժան բենզին են առաջարկում՝ մեկ լիտրը 150 դրամով, որը երկուսուկես անգամ ցածր է հայկական գներից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին