Կարևոր իրադարձություններ

Օնիկ Գասպարյանն այլևս ԶՈՒ ԳՇ պետ չէ. նա իրավունքի ուժով ազատված է պաշտոնից. «Ժամանակ»

03 Մարտ, 2021 08:35
Օնիկ Գասպարյանն այլևս ԶՈՒ ԳՇ պետ չէ. նա իրավունքի ուժով ազատված է պաշտոնից. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Փաստաբան Նորիկ Նորիկյանը համարում է, որ Օնիկ Գասպարյանը իրավունքի ուժով ազատված է ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի պաշտոնից և այլևս իրավասու չէ կատարել Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի պարտականությունները:

Ըստ Նորիկյանի՝ Օնիկ Գասպարյանն ազատված է այն պահից, երբ նախագահ Արմեն Սարգսյանը հրապարակեց իր որոշումը՝ հայտարարելով, որ մտադիր է Գասպարյանին ազատելու վարչապետի միջնորդության հարցով դիմել Սահմանադրական դատարան:

Նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ ՍԴ կդիմի «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ին ընդունված ՀՀ օրենքի սահմանադրականության հարցը որոշելու հարցով, բայց դա որևէ կապ չունի Օնիկ Գասպարյանի պաշտոնավարման հետ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին