Կարևոր իրադարձություններ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ԱԻՆ

03 Մարտ, 2021 00:19
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ԱԻՆ

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար:

Սյունիքի, Վայոց ձորի մարզերում, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 500 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լրահոս

Դիտել ավելին