Մարտի 1-ից 2-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 6 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։
Մասնավորապես՝ Կոտայքի մարզի Հրազդան, Շիրակի մարզի Մարալիկ, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքներում և Սարավան-«Զանգեր» հատվածում։
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 17 ավտոմեքենա և 26 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։