Կարևոր իրադարձություններ

Էրդողանն ու Մակրոնը թուրք-ֆրանսիական ճգնաժամից 5 ամիս անց առաջին անգամ կհանդիպեն

02 Մարտ, 2021 21:38
Էրդողանն ու Մակրոնը թուրք-ֆրանսիական ճգնաժամից 5 ամիս անց առաջին անգամ կհանդիպեն

Մարտի 2-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպում կունենան: Այս մասին հայտնում է Еrmenihaber-ը։

Նշվում է, որ կողմերը կքննարկեն թուրք-ֆրանսիական հարաբերությունների կարգավորման թեման, ինչպես նաև տարածաշրջանային հարցերն ու  Թուրքիա-ԵՄ հարաբերությունները:

Ուշագրավ է, որ սա Էրդողանի և Մակրոնի առաջին հանդիպումն է նախորդ տարվա սեպտեմբերին ծագած թուրք-ֆրանսիական լարվածությունից հետո։

Ավելի վաղ ֆրանսիական «L'Opinion» թերթը հայտնել էր, որ այսօրվա Էրդողան-Մակրոն հանդիպումը երկկողմ հարաբերությունների կարգավորման ազդանշան է: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին