Կարևոր իրադարձություններ

Գեղարքունիքի մարզում 59-ամյա վարորդը Opel-ով բախվել է ծառին. ուղևորը տեղում մահացել է

02 Մարտ, 2021 21:13
Գեղարքունիքի մարզում 59-ամյա վարորդը Opel-ով բախվել է ծառին. ուղևորը տեղում մահացել է

Այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com–ը

Աղբյորի փոխանցմամբ՝ ժամը 18:10-ի սահմաններում Սարուխան գյուղի բնակիչ, 59-ամյա Արտավազդ Հովհաննիսյանը իր վարած Opel մակնիշի 74 QO 007 համարանիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 53.5-րդ կմ հատվածում՝ Սարուխան գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հաստաբուն ծառին:

Աղբյուրի տեղեկույուններով՝ վթարի հետևանքով վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Մարտունու բժշկական կենտրոն, իսկ ուղևորը՝ վարորդի համագյուղացի, 59-ամյա Աշոտ Մրկոյանը տեղում մահացել է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին