Կարևոր իրադարձություններ

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. ԱԻՆ

02 Մարտ, 2021 20:29
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. ԱԻՆ

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, մյուսների համար՝ անցանելի։

Սյունիքի, Վայոց ձորի մարզերում, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վայոց ձորի մարզի Ջերմուկ և Սյունիքի մարզի Սիսիան, Քաջարան, Գորիս քաղաքներում տեղում է ձյուն։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 500 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 

 

Լրահոս

Դիտել ավելին