Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանը թարմացրել է պատերազմի զոհերի պաշտոնական թիվը

02 Մարտ, 2021 19:52
Ադրբեջանը թարմացրել է պատերազմի զոհերի պաշտոնական թիվը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երեքշաբթի օրը հրապարակել է ղարաբաղյան վերջին պատերազմում մահացած իր զինծառայողների թարմացված ցուցակը: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Ներկայացնում ենք Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի 2881 զինծառայողների լուսանկարներ, անուններ, ազգանուններ, տեղեկություններ զինվորական կոչումների և ծննդյան ամսաթվի վերաբերյալ, նրանք մահացել են ղարաբաղյան վերջին պատերազմում, ինչպես նաև 28 զինծառայողների տվյալներ, որոնք համարվում են անհետ կորած: Այս պահին աշխատանքներ են ընթանում 28 անհետ կորած զինծառայողի որոնողական աշխատանքների ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել էր 2858 մահացածի մասին։

 

 

Լրահոս

Դիտել ավելին