Կարևոր իրադարձություններ

Արդարադատության նախարարն ու փոխարտգործնախարարը մարտի 5-ին կգործուղվեն Ճապոնիա

02 Մարտ, 2021 18:27
Արդարադատության նախարարն ու փոխարտգործնախարարը մարտի 5-ին կգործուղվեն Ճապոնիա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ու Արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը կգործուղվեն Ճապոնիայի Կիոտո քաղաք: Այս մասին որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:

«ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 14-րդ կոնգրեսի բարձրաստիճան հատվածին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին 2021 թվականի մարտի 5-ից 11-ը, իսկ կոնգրեսին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանին 2021 թվականի մարտի 5-ից 13-ը գործուղել Ճապոնիա (Կիոտո)»,- ասված վարչապետի որոշման մեջ։

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին