Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    519,5
    525,5

  • EUR

    621
    633

  • RUB

    6,81
    7,05

Կարևոր իրադարձություններ

Զոհված զինծառայողի անունով Եղվարդում նախակրթարան է բացվել (լուսանկարներ)

02 Մարտ, 2021 17:45
Զոհված զինծառայողի անունով Եղվարդում նախակրթարան է բացվել (լուսանկարներ)

Արցախ-ադրբեջանական սահմանին ընթացող պատերազմում հարյուրավոր զինվորներ զոհվեցին հանուն հայրենիքի: Հայրենիքի պաշտպանության համար Ջրականում (Ջեբրայիլ) զոհվեց նաև 18-ամյա Լևոն Հովհաննիսյանը, ում անունով փետրվարի 28-ին Եղվարդ քաղաքում բացվեց նախակրթարան։

Բացման արարողությանը ներկա էին Լևոն Հովհաննիսյանի ծնողները, ընկերներն ու հարազատները։ Նախակրթարանը օրհնեց Եղվարդ քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հովսեփ քահանա Ալեքսանյանը։ Բացման արարողությանը ներկա էին նաև Եղվարդ քաղաքի քաղաքապետի տեղակալ Կարեն Հարությունյանը, Եղվարդի մշակույթի տան տնօրեն Լիպարիտ Մամյանը։

«Լևոնը շատ խելացի և աշխատասեր տղա էր, ուներ պատվոգրեր, մրցանակներ, շատ լավ դաշնամուր էր նվագում»,- Shabat.am-ի հետ զրույցում, ասաց նախակրթարանի տնօրեն՝ Տիգրան Բարսեղյանը, ով Լևոնի մտերիմ ընկերն էր։ Նա հուզված, բայց միաժամանակ հպարտությամբ պատմում էր Լևոնի մասին․«Հոկտեմբերի 12-ից լուր չենք ունեցել Լևոնից, ում 2 ամիս փնտրելուց հետո, ցավոք գտել ենք դեկտեմբերի 17-ին և հուղարկավորել 2 օր անց հենց իր ծննդյան օրը»,- եզրափակեց Տիգրանը։

Հեղինակ՝ Անի Ներկարարյան 

 

 

Լրահոս

Դիտել ավելին