Կարևոր իրադարձություններ

Արտահերթ ընտրությունների հարց ԲՀԿ-ն չի քննարկել․ Նաիրա Զոհրաբյան

02 Մարտ, 2021 16:04
Արտահերթ ընտրությունների հարց ԲՀԿ-ն չի քննարկել․ Նաիրա Զոհրաբյան

Aravot.am-ի զրուցակիցն է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը -Տիկին Զոհրաբյան, իր վերջին հարցազրույցում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նշել էր, որ ԲՀԿ-ն առաջիկա ընտրություններին՝ լինեն դրանք արտահերթ, թե հերթական, անպայմանորեն մասնակցելու է և մասնակցելու է առանձին։

Այսօր Դուք հայտարարեցիք, որ չեք հավատում, որ Նիկոլ Փաշինյանը կարող է ազատ և արդար ընտրություն անցկացնել:

-Բացարձակ որևէ հակասություն չկա Ծառուկյանի և իմ հայտարարությունների միջև։ Մարտի 1-ին, Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հանրահավաքը վարչական ռեսուրսի, իշխանական և օլիգարխիկ բոլոր լծակների աննախադեպ գործադրում էր և անգամ այդ դեպքում նա կարողացավ հրապարակ բերել ընդամենը 22-23 հազար մարդ և սա ես համարում եմ Նիկոլի հերթական պարտությունը։ Ինչ վերաբերում է Ծառուկյանի հայտարարությանը, այո, «Բարգավաճ Հայաստանը», որն ունի հանրային աջակցություն՝ չի կարող չմասնակցել առաջիկա ընտրական գործընթացներին և դաշտը թողնել բացառապես Փաշինյանին և իր գրպանում ծվարած կուսակցություններին։

Այլ հարց է, որ ես մնում եմ իմ վստահ համոզմանը, որ ընտրություններում՝ լինեն դրանք հերթական, թե արտահերթ, Նիկոլ Փաշինյանը գործադրելու է վարչական հնարավոր և անհնար լծակները, ինչի ականատեսը մենք եղանք մարտի 1-ին։

– Տիկին Զոհրաբյան, ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ պատրաստ է ստորագրել հուշագիր Փաշինյանի հետ, ինչը ենթադրում է, որ «Լուսավոր Հայաստանը» Փաշինյանի հրաժարականի դեպքում չի առաջադրի վարչապետի թեկնածու և խորհրդարանը կգնա ինքնալուծարման։ Ի՞նչ դիրքորոշում ունի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։ 

 

Լրահոս

Դիտել ավելին