Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը մարտի 1-ին հաղթեց ընդդիմության հետ փողոցային պայքարում. «Коммерсантъ» պարբերական

02 Մարտ, 2021 15:35
Նիկոլ Փաշինյանը մարտի 1-ին հաղթեց ընդդիմության հետ փողոցային պայքարում. «Коммерсантъ» պարբերական

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 1-ին հաղթեց ընդդիմության հետ փողոցային պայքարում: Երեւանում իր կողմից հրավիրված երեկոյան հանրահավաքը շարունակվեց գիշերային քայլերթով քաղաքում, որն անձամբ ղեկավարում էր Փաշինյանը: Այս օրը կառավարության ղեկավարը հակագրոհ ձեռնարկեց հակառակորդների վրա և ցույց տվեց, որ ինքը կարող է լինել իշխանություն, միևնույն ժամանակ ամբողջությամբ հեղափոխական պայքար մղել հակառակորդների դեմ: Այս մասին գրում է ռուսական «Коммерсантъ» պարբերականը:

Կոմերսանտ պարբերականն ընդգեծում է, որ Նիկոլ Փաշինյանին հաջողվում է իրականացնել անհնարինը՝ քաղաքականության մեջ: “Մարտի 1-ին նրա կոչով  տասնյակ հազարավոր կողմնակիցներ հավաքվեցին Հանրապետության հրապարակում:

Իշխանության հանարահավաքին զուգընթաց ընդդիմադիր՝  «Հայրենիքը փրկության շարժում»-ը ևս  հանրահավաք անցկացրեց խորհրդարանի առջև: Նիկոլ Փաշինյանի համար կարևոր էր ցույց տալ, թե ում կողմն է աջակցությունը: Դա աշխատեց. Հանրապետության հրապարակի բազմությունը ավելի տպավորիչ էր թվում, քան ընդդիմադիրների ցույցը:

 

Ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հանրությունից ներողություն խնդրեց բոլոր իշխանությունների սխալների համար. «Վերջին տաս ամիսների ընթացքում մեր կառավարությունը թույլ է տվել ամենատարբեր սխալներ: Եվ ես ուզում եմ ներողություն խնդրել Հայաստանի, Արցախի և սփյուռքի բոլոր հայերից: Ներեք մեզ մեր սխալների համար», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ի հիշատակ վերջին՝ ղարաբաղյան պատերազմում զոհվածների, երկրի ղեկավարը խնդրեց բոլորին միացնել իրենց բջջային հեռախոսի լույսերը: Եվ հրապարակը փայլատակեց լույսերից:

 

 

Լրահոս

Դիտել ավելին